Ռուսաստանը ցանկանում է ունենալ «Զանգեզուրի միջանցք» իր ուժերի վերահսկողության ներքո:
Հավաքական Արևմուտքն անտարբեր է «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ, սակայն, վերջինիս լինելու պարագայում, դեմ է, որ այն վերահսկվի Ռուսաստանի կողմից:
ՌԴ նախագահը Ռուսաստանի հարավում բնակվող ոչ քրիստոնյա բնակչությանը սիրաշահելու պատճառ ունի: Հավանաբար, վտանգի հոտը զգացել է, հավանաբար, պանթուրքիզմի մասին լրջորեն սկսել է մտածել...
Երեկ չէ մյուս օրը ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովի և Մ. Զախարովայի հայտարարաությունները ցնցող էին։ Չգիտեմ նկատել ու հասկացե՞լ եք դրանց իմաստը։ Ի՞նչ էին նրանք ասում։ Լավրովն ասում էր, որ Հայաստանը սաբոտաժում է իր իսկ ստորագրած փաստաթղթերը։
Հրաշք կլինի, եթե Թրամփն ընտրվի ԱՄՆ նախագահ:
Դա կլինի նաև երկրորդ դեպքը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ գործող նախագաահը պարտվել է ու չորս տարի հետո կրկին հաղթել:
Ինչպես կանխատեսել էի, Ադրբեջանը հայտ է ներկայացրել միանալու BRICS-ի երկրների տնտեսական գոտուն, այսինքն` Ռուսաստան, Չինաստան, Իրան, Բրազիլիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա դաշինքին, հաջորդը տարածաշրջանում կլինի Վրաստանը...
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...